Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև
16:12 - 30 հոկտեմբերի, 2020

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են  հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ:

Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել