Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ավստրիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Պուտին |shantnews.am|
13:58 - 03 նոյեմբերի, 2020

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ավստրիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Պուտին |shantnews.am|

shantnews.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում Ավստրիայի և այլ երկրների հետ համագործակցությունը մեծացնելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի ղեկավարը հեռագիր է հղել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին և կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ ցավակցելով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Պուտինը վերահաստատեց Ավստրիայի և համաշխարհային հանրության մյուս անդամների հետ համագործակցության սերտացման Ռուսաստանի պատրաստակամությունը ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել