Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը՝ Պուտինի գլխավորությամբ, կրկին քննարկել է Ղարաբաղի հարցը |azatutyun.am|
15:49 - 06 նոյեմբերի, 2020

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը՝ Պուտինի գլխավորությամբ, կրկին քննարկել է Ղարաբաղի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը երկրի Անվտանգության խորհրդի նիստում:

«Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Դռնփակ նիստից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ Պուտինը շարունակում է պարբերական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ՝ հրադադարի և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել