tert.am: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնել են, որ իրենց բազաներից մեկը թիրախավորել է իրանական սահմանի այն կողմում գտնվող հակահեղափոխական խմբավորումների գրոհայինների դիրքերը:
Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ իր ցամաքային ուժերը հարձակում են իրականացրել Իրանի հյուսիսարևմտյան սահմանից այն կողմ գտնվող դիրքերին՝ ծանր վնաս հասցնելով թշնամիներին:
«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի ժողովրդի և հատկապես սահմանային շրջանների բնակիչների ազգային անվտանգությունը և խաղաղության պահպանումը կարմիր գիծ են իրանական բանակի համար, հատկապես ԻՀՊԿ ցամաքային ուժերի համար»,- ասվում է իրանական ուժերի էլիտար ստորաբաժանման հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ահաբեկչական տարրերը կպատժվեն իրենց հանցագործությունների համար:
Իրանի հյուսիսարևմտյան նահանգները սահմանակից են Իրաքի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ:
comment.count (0)