Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ․ Պուտին |lragir.am|
22:01 - 17 նոյեմբերի, 2020

Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ․ Պուտին |lragir.am|

lragir.am: Շուշի քաղաքն Ադրբեջանին փոխանցելու հարցը երբեք չի դրվել, այն ծագել է այս հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ չի հասկացել, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել խաղաղ բնակիչների Շուշի վերադարձին։ Նա նշել է, որ հոկտեմբերի 19-20-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ալիևի ու Փաշինյանի հետ, այն ժամանակ Ադրբեջանը վերահսկողության տակ էր վրեցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը։

«Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։

Ինձ համար անսպասելի մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Հիմա էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ նախատեվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունը», – ասել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել