Աշտարակի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման պատճառով նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն, փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը։
«Հայցում ենք վարորդների ներողամտությունը և առաջարկում վերոնշյալ ժամերին երթևեկությունը կազմակերպել Աշտարակը շրջանցող կամրջով։
Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մտերիմներին»,- ասված է հայտարարությունում։
comment.count (0)