Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|
15:47 - 26 նոյեմբերի, 2020

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: «Մեր նպատակը բաց է եւ թափանցիկ. զուտ դեկլարատիվ հայտարարված ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո մենք բոլորով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք». ռազմական դրությունը վերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը:

Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը երեկվանից մեկնաբանում է, թե ռազմական դրության վերացումը պահանջում են այն պատճառով, որ այն որոշակի դժվարություններ է առաջացնում արտագնա աշխատանքի մեկնողների, տնտեսական գործունեության, հավաքների ազատության եւ այլ հարցերի լուծման համար:

«Հարգելի՛ քաղաքացիներ, երբ միանձյնա որոշման հետեւանքով ստորագրվեց ամոթալի հայտարարությունը, այդ օրվանից ապօրինի է երկրում ռազմական դրության պահպանումը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի հայտարարություն, դա բնավ չի նշանակում, որ ով հայ է, կարող էր դեմ լինել պատերազմի դադարեցմանը»,- շարունակեց Իսայանը՝ հավելելով, թե խոսքը պատերազմն ավելի շուտ դադարեցնելու հնարավորության մասին է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել