factor.am: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ ընթացավ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը:
Նիստին պաշտպանների մեծ մասը չէր ներկայացել և քանի որ գործը դատական վիճաբանությունների փուլում է և տևական ժամանակ է, ինչ չեն հնչեցվում պաշտպանական ճառերը, դատավորը որոշեց վերջնաժամկետ սահմանել ճառերի համար, հակառակ պարագայում ասաց՝ կհեռանա խորհրդակցական սենյակ առանց դրանք լսելու:
Դատավորի որոշմամբ՝ դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց, որպեսզի պաշտպանները կարողանան պատրաստվել ճառերի: Այսպիսով՝ հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 23-ին:
comment.count (0)