Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ հայտարարության առնչությամբ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ նախագահին կոչ է արել քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ իրականացնել նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության առնչությամբ: Այս մասին Բաբաջանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կոչ եմ անում ձեզ՝ նախաձեռնել քննարկումներ՝ քաղաքական ուժերի և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ, որոնք կվերաբերվեն նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքին, այդ հայտարարության ՀՀ և Արցախի համար բարենպաստ բաղադրիչների վերհանմանն ու իրագործման հնարավորություններին»,- նշված է նախագահին ուղղված դիմումում:

Բաբաջանյանը նախագահին նաև կոչ է արել սահմանների դեմարկացիայի հետ կապված կառավարության որոշումների իրականացումը ժամանակավորապես սառեցնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով