news.am: Երեւանում երթեւեկության միջին արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ դարձնելու քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկի նպատակն ու իմաստը հանրային քննարկում հրահրելն էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետւի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը:
«Առաջարկի նպատակը հանրային քննարկման սկիզբ դնելն էր եւ դա որոշակի առումով ստացվեց»,-ասաց նա:
Մամուլի խոսնակը նաեւ անդրադարձավ տեղեկություններին, որ Հայկ Մարությանը նկարահանվել է «Վիվա Սել»-ի գովազդային հոլովակում. «Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց ի վեր որեւէ գովազդային հոլովակում չի նկարվել»,-ասաց Հակոբ Կարապետյանը:
comment.count (0)