Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղով |azatutyun.am|
14:43 - 01 հունվարի, 2021

Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղով |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ «Պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանին հաջողվել է իր բնական գազը արտահանել եվրոպական շուկա գազամուղով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Տրանս-Ադրիատիկ գազամուղի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը հասնում է Եվրոպա, մասնավորապես մի շարք իտալական բնակավայրեր: Այս գազամուղը շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին:

Նոր գազատարը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովի հատակով հասել է Իտալիա, այդ ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, կոչվում է Հարավային միջանցք։ TAP-ի բաժնետերերի թվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բրիտանական BP-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել