azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե 2020 թվականը շատ ծանր տարի էր Թուրքիայի, ինչպես և ամբողջ աշխարհի համար, բայց Թուրքիան կարողացել է մեծ հաջողությունների հասնել Ադրբեջանում և Լիբիայում։
Ադրբեջանական լրատվամիջոցները նրա ելույթի այդ մասն են փոխանցում։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել երկրի արևելքում տրանսպորտային կամրջի բացման արարողությանը։
Նա ասել է, որ Էլյազիգ նահանգը Մալաթիային կապող Կյումյուրխան կամուրջը գծագրվել ու կառուցվել է տեղացի մասնագետների ուժերով, ու չնայած կորոնավիրուսի համավարակին, իշխանությունները շարունակել են ենթակառուցվածքների զարգացման ներդրումներ անել։
comment.count (0)