Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
10:50 - 09 հուլիսի, 2019

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել