Անընդունելի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակի վարչապետը. Անի Սամսոնյան |tert.am|
17:49 - 18 հունվարի, 2021

Անընդունելի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակի վարչապետը. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ մեր քաղաքական ուժը երկու սկզբունքային դիրքորոշում է ներկայացրել: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը:

«Առաջին հարցը վերաբերել է մոդելին, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին պետք է լինի, և պնդել ենք ունիվերսալ մոդելը, իսկ իշխանությունն ընտրել է տարանջատված մոդելը»,- ասաց նա:

Սամսոնյանը նշեց, որ այժմ իշխանությունը ներկայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի մասին մի նախագիծ, որի տնօրեն նշանակելու է վարչապետը:

«Սա մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Անի Սամսոնյանը նշեց, որ նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը, և ղեկավարը նշանակվել է վարչապետի կողմից, սակայն այդ մարմինը կարճ ժամանակահատվածում կուսակցականացվել է և դարձել է գործադիրի գործիքը, իսկ այդ դեպքում դա աշխատում է քաղաքական ընդդիմախոսների դեմ:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել