ՀՀ ՍԴ նախագահ Դիլանյանը և ՌԴ ՍԴ նախագահ Զորկինը կարևորել են հարաբերությունների հետագա ամրապնդումը
19:32 - 18 հունվարի, 2021

ՀՀ ՍԴ նախագահ Դիլանյանը և ՌԴ ՍԴ նախագահ Զորկինը կարևորել են հարաբերությունների հետագա ամրապնդումը

ՌԴ 2021 թվականի հունվարի 18-ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը:

Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել