armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանիպնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերի ներսում որևէ պառակտում չկա: Իսայանն այս մասին ասաց հունվարի 21-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
«Որևէ պառակտում չկա 17 ուժերի ներսում: Մենք բոլորս միասնական գնում ենք հասնելու մեր օրակարգի վերջնակետին: Մենք ունենք նաև խմբակցություն, որի միջոցով ևս փորձելու ենք հասնել Նիկոլ Փաշինյանի անցնցում հրաժարականին»,- ասաց Իսայանը:
Շաքե Իսայանը հավելեց, որ եթե «Բարգավաճ Հայաստանի» օրակարգում որևէ փոփոխություն լինի, իրենք այդ մասին կտեղեկացնեն հանրությանը:
comment.count (0)