5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի ափերին |armenpress.am|
10:42 - 27 հունվարի, 2021

5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյի ափերին |armenpress.am|

armenpress.am: 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային Հոկայդո կղզու ափերին: Այդ մասին հաղորդել Է Գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Օջախն ընկած Է 130 կիլոմետր խորության վրա: Ցնցումների առավելագույն ուժը կազմել Է չորս բալ՝ ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի:

Դրանք զգացվել են չորս պրեֆեկտուրաներում: Ցունամիի սպառնալիք չկա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել