2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է վերջին տասնամյակների ընթացքում սահմանադրական արդարադատության, ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտներում Լիտվայի Հանրապետության կուտակած մեծ փորձը, ինչպես նաև հավելել է, որ Սահմանադրական դատարանը հետաքրքրված է այդ փորձի ուսումնասիրությամբ և փոխանակմամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն Լիտվայի կառավարության և Հայաստանում Լիտվայի դեսպանատան անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ում սահմանադրական արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հարցում, ինչպես նաև ընդգծել է, երկու երկրների սահմանադրական դատարանների երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու իր պատրաստակամությունը:
comment.count (0)