armtimes.com: Երեւանի թիվ 93 մանկապարտեզի ցանկապատման չարչրկված հարցը կարծես թե լուծված է։
Երեւանի ավագանու այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր մանկապարտեզներին վերաբերո նախագաիծ, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցադրում արեց՝ ասելով․ «Չգիտեմ այս նախագծի մեջ ներառվում է, թե չէ Բլեյանի բազմաչարչար դպրոցին հարակից ցանկապատը, բայց մանկապարտեզը վերանորգման է դրված։ Ուզում եմ հրապարակային լսել պատասխանատուներից՝ արդյո՞ք մանկապարտեզի վերանորոգումից հետո էդքան շոշափված ցանկապատի լինելու է, թե չէ»։
Պատասխանելով Անի Խաչատրյանին՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց․ «Ես ցանկապատների հարցերով չեմ զբաղվում, բայց եթե օրենքով սահմանված է, ուրեմն, այո կլինի։ Հաստատում եմ»։
Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ ցանկապատվող՝ Երեւանի համար 93 մանկապարտեզին հարակից եւս մեկ մանկապարտեզ կա, որը նույնպես վերանորոգվելու է ու ցանկապատ դրվի։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի արդյունքում են իրականացնելու մանկապարտեզի վերանորոգումը։ «N93 մանկապարտեզը եւս ներառված է այդ ցանկում»,-ասաց Սարգսյանը։
comment.count (0)