Իշխանությունից պահանջում ենք բացատրություն տալ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ. ԼՀԿ պատգամավոր |1lurer.am|
12:31 - 12 փետրվարի, 2021

Իշխանությունից պահանջում ենք բացատրություն տալ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ. ԼՀԿ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում օրերս հրապարակված հայտարարության մի տեքստի, որն առնչվում է Սյունիքին, որը, իբր, գաղտնի կնքվել է դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ը:

«Մենք իշխանություններից պահանջում ենք հոդաբաշխ բացատրություն տալ, որովհետև այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, և չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիրի ղեկավարի կողմից, սա ոչ միայն հակապետական փաստաթուղթ է, այլև իրավունքի կոպիտ խախտում ունեցող փաստաթուղթ»,- նշեց Սիմոնյանը:

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հավելեց, որ փաստաթղթում բաներ կան, որոնք դե ֆակտո իրագործված են:

«Հետևաբար մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, կամ իրականում ստորագրված տեքստն է: Բարդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա»,- նշեց Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել