Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
17:57 - 22 փետրվարի, 2021

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի կմ 223-կմ 229 հատվածը՝ Տաթևի խաչմերուկից մինչև Գորիս‚ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել