Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում, զգացվել է նաև Արցախում
05:58 - 10 հունիսի, 2019

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում, զգացվել է նաև Արցախում

Երեկ տեղական ժամանակով ժամը 22:23 (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջանական Բարդա քաղաքից 15 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Ըստ նախնական տեղեկության, երկրաշարժը զգացվել է Արցախի տարածքում` Մարտակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել