Արտահերթ ընտրություն անցկացնելով բավարարվում է Հայրենիքի փրկության շարժման պահանջի մի մասը. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|
15:12 - 19 մարտի, 2021

Արտահերթ ընտրություն անցկացնելով բավարարվում է Հայրենիքի փրկության շարժման պահանջի մի մասը. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր առաջարկած ճանապարհային քարտեզը ճիշտ ուղին է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Գրառումն այն մասին, որ հունիսին տեղի են ունենալու ընտրություններ, մեզ մոտ հավատ չի ներշնչում: Այս ընթացքում մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, սակայն շատ արագ հրաժարվել են: Ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը: Եվ եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, ապա կբավարարվի մեր պահանջների մի մասը: Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունները կարևոր են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում անցկացնելու պարագայում կա մեծ վտանգ, որ դրանք չեն լինելու մրցակցային հավասար պայմաններով»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե Բաղրամյան փողոցը շարունակելո՞ւ են փակ պահել, Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, կարող են լինել մարտավարական փոփոխություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել