Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը |armenpress.am|
05:42 - 05 ապրիլի, 2019

Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

«Արմենպրես»-ը ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին խոսել է հայկական պատվիրակության անդամների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, անցկացված ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման և ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին: Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները ևս կլինեն նմանատիպ։

Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացնելու է  Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել