Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2016-ին, երբ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի խմբագիր էի, նկարահանման էինք գնացել Ազարյանի մարզադպրոց: Այդ տարի մեր մարմնամարզիկները Բեռնում Եվրոպայի առաջնությանը լուրջ հաջողությունների էին հասել՝ մի քանի մեդալ, այդ թվում՝ ոսկե: Բայց մեր հիմնական մարզադպրոցը խայտառակ վատ վիճակում էր՝ հնամաշ գույք, տարիներով չվերանորոգված պատեր, զուգարանի տեղը անսխալ կարելի էր գտնել հոտով եւ այլն: Իսկապես տարակուսելի էր էդ ընդգծված վատ վիճակը: Ասում էին՝ ինչ-որ քաղաքական փիս պատճառ կար դրանում, չգիտեմ, վստահ չեմ:
Ինչեւէ. արդեն այս տարի փետրվարին՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը քաղաքապետ Մարությանն այցելեց դպրոց ու լեգենդար մարզիկի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը կփորձի միջոցներ հատկացնել դպրոցի վերանորոգմանը:
Եվ արդեն հիմա քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրվում Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգմանը: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել»:
comment.count (0)