ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|
13:12 - 19 ապրիլի, 2021

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: 

«Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: 

Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:

Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել