Բանակցություններ որևէ ուժի հետ չունենք. Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ նախկին ուժերին ուղղած կոչի մասին |armtimes.com|
13:06 - 20 ապրիլի, 2021

Բանակցություններ որևէ ուժի հետ չունենք. Գորգիսյանը՝ Մարուքյանի՝ նախկին ուժերին ուղղած կոչի մասին |armtimes.com|

armtimes.com: «Հայտարարությունն արվել է հրապարակային: Առանձին բանակցություններ որևէ ուժի հետ այս փուլում չունենք: Եթե լինեն բանակցություններ, մենք դա կուլիսային չենք անի»: Այսօր ԱԺ-ում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին և մյուս ընդդիմադիր ուժերին մի կողք քաշվել, որպեսզի իրենք Փաշինյանի ուժին դարձնեն քիփլիկ ընդդիմադիր խմբակցություն, ասաց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Բայց ես ուզում եմ հիշեցնել 2020 թվականի «Այո», «Ոչ»-ի քարոզարշավին մեր կոչին հետևեցին քաղաքական ուժերը, և ոչ ոք չձևավորեց «Ոչ»-ի ճամբարը, և այդպիսով քարոզարշավը վերացվեց ֆարսի, քանի որ Փաշինյանը չուներ հակառակորդ ում իր սովորության համաձայն պետք է «թաղեր»: Նա ուղղակի չէր կարողանում քարոզարշավ անել»,- նկատեց պատգամավորը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել