Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը
17:04 - 21 ապրիլի, 2021

Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար, իր պատրաստակամությունը հայտնել՝ մարզի հետ համագործակցությունն էլ ավելի առարկայական դարձնելու ու զարգացնելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը։

Կարևորվել է համագործակցության զարգացումը ապակենտրոնացված համագործակցության, կրթության, գյուղատնտեսության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում։ Անդրադարձ է եղել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի գործունեությանը։

Մարզպետի ուղեկցությամբ Ֆրանսիայի դեսպանն այցելել է նաև Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ սկսած 2015-2016 ուստարվանից ֆրանսերենն ուսումնասիրվում է խորացված եղանակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել