tert.am: Այսօր Կառավարության շենքի մոտից ութ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն բերման է ենթարկվել ութ քաղաքացի, կկազմվի արձանագրություն»,-ասաց Ջանոյանը:
Այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք:
comment.count (0)