Լուգանսկում հայտարարել են Դոնբասի բնակելի շրջաններում Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|
14:33 - 08 մայիսի, 2021

Լուգանսկում հայտարարել են Դոնբասի բնակելի շրջաններում Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի զինված ուժերը կրկին զրահատեխնիկա և սպառազինություն են տեղակայում Կիևի վերահսկողության տակ անցած Դոնբասի բնակավայրերում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է Լուգանսկի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը:

ԼԺՀ Ժողովրդական միլիցիան բազմիցս մեղադրել է Կիևին Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում զենք և տեխնիկա տեղակայելու մեջ:

«Լրացուցիչ միջոցառումների երրորդ կետի խախտմամբ հակառակորդը շարունակում է սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում»,- լրագրողներին հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ԶՈւ զրահատեխնիկան տեղակայվել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Զոլոտոյե-2, Լուգանսկի, Մուրատովո և Գեևկի բնակավայրերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել