news.am: Արցախին արդեն իսկ հասցրած վնասներին զուգահեռ, այս իշխանությունները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի համար, իսկ Սյունիքը Հայաստանի այն մենակետն է, որով սկսվում, բայց չի ավարտվում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսկացության նախագահ Վահե Հակոբյանը։
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն կորիզը Սյունիքի համայնքների ղեկավարներն են, մարդիկ, որոնք մինչեւ պատերազմը, պատերազմի ընթացքում, ու դրանից հետո էլ արել են եւ անում են ամեն ինչ Սյունիքի ու Արցախի անվտանգության համար։ Մենք մեր ակունքներով սյունյաց կուսակցություն ենք, սակայն մեր գաղափարներով ու ծրագրերով համապետական քաղաքական ուժ ենք, եւ մենք հրապարակ ենք գալիս ոչ միայն Սյունիքի, այլ ողջ Հայաստանի վերածննդի ու հզորացման նպատակով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանին պատած աղետի ծավալներն ու խորությունն այնպիսին են, որ որեւէ ուժ ունակ չէ միայն երկիրը դուրս բերել այս իրավիճակից, մենք գիտակում ենք, որ դրա համար անհրաժեշտ է իրական սիներգիա, այսինքն՝ քաղաքական առողջ ուժերի միավորում՝ ի շահ հայոց աշխարհի։ Այդ պատճաոռվ մենք որոշեցինք հանդես գալ դաշինքով ՀՅԴ-ի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասաց նա։
Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենց միավորում է երկիրը հզոր, ժամանակակից ու բարեկեցիկ դարձնելու տեսլականը։
comment.count (0)