tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին բաց նիստում կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 16-ին նիստ կանցկացնի Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով»,- գրել է ամերիկացի դիվանագետը թվիթերյան իր էջում:
comment.count (0)