armtimes.com: Սաուդյան Արաբիան կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել Արեւելյան Երուսաղեմում ստեղծված իրավիճակին՝ Իսրայելին կանգնեցնելու համար: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստում:
«Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջամտի Իսրայելի գործողությունները դադարեցնելու համար», - շեշտել է նա:
Նախարարի խոսքով, միջազգային հանրությունը «պետք է կատարի իր պարտավորությունները և վերջ տա Արևելյան Երուսաղեմում հակամարտության վտանգավոր սրմանը», ինչպես նաև շտապ ձեռնարկի գործողություններ, որոնք վերջ կդնեն ռազմական գործողություններին և կհանգեցնեն խաղաղության վերսկսմանը բանակցությունների միջոցով:
comment.count (0)