«Լրագրողներ առանց սահմանների» և Amnesty International կազմակերպությունները Միջազգային քրեական դատարանին խնդրել են հետաքննել Իսրայելի «ռազմական հանցագործությունը» |tert.am|
15:10 - 17 մայիսի, 2021

«Լրագրողներ առանց սահմանների» և Amnesty International կազմակերպությունները Միջազգային քրեական դատարանին խնդրել են հետաքննել Իսրայելի «ռազմական հանցագործությունը» |tert.am|

tert.am: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային քրեական դատարանին խնդրել են որպես ռազմական հանցագործություն հետաքննել Իսրայելի կողմից «Ալ Ջալաա» շենքի պայթյունը, որտեղ տեղակայված են Al Jazeera և Associated Press լրատվականների գրասենյակները, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Լրատվամիջոցների դիտավորյալ թիրախավորումը ռազմական հանցագործություն է: Իսրայելի պաշտպանության ուժերը դիտավորյալ հարվածով ոչ միայն անընդունելի նյութական վնաս են հասցրել լրատվականներին, այլ նաև խոչընդոտել են լրատվամիջոցների կողմից հակամարտության լուսաբանմանն ու ուղղակիորեն ազդել խաղաղ բնակչության վրա»,- հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը։

Հիշեցնենք, որ Իսրայելական բանակը հաստատել էր, որ հարված է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքին՝ հայտարարելով, որ «Համասը» շենքն օգտագործել է ռազմական նպատակներով։ 

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել