Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք

 |armenpress.am|
20:25 - 17 մայիսի, 2021

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վնասվել է բնակելի ֆոնդի 10 հազար շենք |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան 800 բնակելի շինություն ամբողջովին ավերվել է, ևս 10 հազարը տուժել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին երկուշաբթի հայտնել է ափամերձ անկլավի Հասարակական աշխատանքների և բնակարանաշինության նախարարությունը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նախարարությանը կից ներկայումս ստեղծվել է շուրջ 80 բրիգադ, որոնք մասնակցում են փլատակների տակից զոհվածների և վիրավորների դուրսբերման աշխատանքներով:

Մայիսի 15-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Ալ Ջալյա 11-հարկանի շենքին, որտեղ տեղակայվել են Կատարի Al Jazeera հեռուստակայանի, ինչպես նաեւ Associated Press գործակալության և այլ լրատվամիջոցների ներկայացուցչությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել