1lurer.am: Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Աուրելիու Չոկոյը, որոնք երկուշաբթի ժամանել էին Կիև, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ, գրում է Eadaily-ն:
Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները «ԵՄ-ին ինտեգրվելու այլընտրանք չունեն»:
Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ «ընդլայնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ին ինտեգրվելու համար և այդ հարցում առաջընթաց գրանցել»:
Մոլդովայի ԱԳՆ ղեկավարն էլ վստահ է, որ հուշագիրը երեք երկրներին կօգնի հասնել հաջորդ տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու նպատակին:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Արդեն սկսվել են խորհրդակցությունները երեք պետությունների լիազոր ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
comment.count (0)