tert.am: Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդուլ Հաֆեզ Նոֆալը lenta.ru լրավականի հետ զրույցում ասել է, որ Պաղեստինը հույս ունի առաջիկա 2-3 օրվա ընթացքում Իսրայելի հետ պայմանավորվել կրակի դադարեցման շուրջ։
Նոֆալն ասել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցություններում Եգիպտոսը գործում է որպես հիմնական միջնորդ, սակայն մինչ այժմ Իսրայելը մերժել է զինադադարի մասին Կահիրեի առաջարկները։ Ըստ դեսպանի՝ հակամարտությունը սկսվել է Երուսաղեմում իսրայելցիների կողմից Շեյխ Ժարրա թաղամասից պաղեստինցի ընտանիքներին վտարելուց հետո, հետևաբար հենց Իսրայելն էլ կրում է զինադադարի հասնելու պատասխանատվությունը։
«Եթե միջազգային հանրությանը, ի դեմս Եգիպտոսի, հաջողվի կասեցնել Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ, ապա պաղեստինյան խմբավորումներն անմիջապես կդադարեցնեն իրենց պատասխան գործողությունները», - նշել է Նոֆալը և հավելել, որ, նույիսկ վաղը զինադադարի հասնելու պարագայում, անկլավին միջազգային օգնություն անհրաժեշտ կլինի վնասները վերականգնելու համար։
comment.count (0)