ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ |tert.am|
10:09 - 19 մայիսի, 2021

ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այս մասին ասել է տաջիկ գործընկերոջ` Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում:

«Կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում` հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով, եթե կուզեք` միջնորդի»,- ասել է ռուս դիվանագետը:

Առավել մանրամասն՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել