Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։ [ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով] |tert.am|
Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք։ Այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։ Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ. «Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։
Միկա Բադալյանի փաստաբանական խումբը երեկվա միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։
«Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած քայլերթին։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։ |armenpress.am|
ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: [ՀՀ ԱԳՆ]
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը։ [ՀՀ ԱԳՆ]
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ մայիսի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։ Լրագրողի խոսքով՝ ոստիկանները իրեն թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ, որտեղից ինքը դուրս է եկել (ժամանցային վայրերից մեկում-խմբ․)։ Ավելի ուշ, ինչպես երեւում է ուղիղ եթերից, այդտեղ են գալիս ոստիկանության այլ ծառայողներ։ Ոստիկանների հարցին, թե արդյոք իրեն խփել են, լրագրողը պատասխանեց՝ այո։ Ոստիկանները հորդորեցին Ոսկանյանին իրենց հետ գնալ ոստիկանական բաժին՝ հաղորդում տալու համար, Ոսկանյանը ասաց, որ ինքը միանշանակ հաղորդում ներկայացնելու է, սակայն իր հետ պետք է ոստիկանության բաժին տարվեն իրեն քաշքշած անձինք։ Ոստիկանները ասացին, որ նրանք նույնպես տարվելու են, սակայն այդ պահին ոստիկանության բաժին գնալու առաջարկ ներկայացնում էին միայն Ոսկանյանին։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները Ալմաթիում կանցկացվեն մայիսի 10-ին՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։ [ՀՀ ԱԳՆ]
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-«Լուրերին» հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Այսօր 19:12Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը |tert.am|
Այսօր 18:39Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա օրակարգում, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է. Սուրեն Պետրոսյան
Այսօր 18:20Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն
Այսօր 18:06Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ |factor.am|
Այսօր 17:58Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում |armenpress.am|
Այսօր 17:35Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար |armenpress.am|
Այսօր 17:08Մակրոնն Ուկրաինայի և այլ խոշոր ճգնաժամերի հարցում Չինաստանի հետ համակարգման կոչ է արել |factor.am|
Այսօր 17:00Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար
Այսօր 16:26Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Այսօր 15:49ԿԳՄՍՆ-ում քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Այսօր 15:49