Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք» |armenpress.am|
15:09 - 25 մայիսի, 2021

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերի անարգանք» |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել Է «միջազգային նորմերին հասցված ուղղակի անարգանք» եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը:

«Ես միանում եմ միջազգային հետաքննություն անցկացնելու բազմաթիվ կոչերին՝ այդ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես ողջունում եմ նորությունն այն մասին, որ Եվրոպական միությունը տնտեսական պատժամիջոցներին եւ այլ միջոցներին նպատակամիտված կոչ Է արել եւ իմ թիմին խնդրել Է մշակել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համապատասխան տարբերակներ»,-Սպիտակ տունը մեջբերում Է Բայդենի հայտարարությունը: Բայդենը Պրոտասեւիչի ձերբակալությունը համարել Է «խայտառակ հարձակումներ ինչպես քաղաքական այլախոհության, այնպես Էլ մամուլի ազատության վրա»:

Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում Էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրԷջք Է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել: ՎայրԷջքից հետո ձերբակալվել Է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել Է ծայրահեղական, նրան հայտարարվել Էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել Է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել