Տիգրան Ուրիխանյանն այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանից հարցրեց, թե արդյոք ունեն մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի մեր սահմանը հատած Ադրբեջանի Զինված ուժերի նկատմամբ, այնուհետև ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն: «Դուք նկատի ունեք ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարե՞ն, այդպիսի բան ո՞նց է հնարավոր, դա նշանակում է, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, քանի որ իր միջազգային պարտավորությունը չի կատարում: ՌԴ դիրքորոշումը եղել է, կա և շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի Դաշնության համար, և այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանը այդ կարմիր գիծը հատել է։ Ես անհավանական եմ, անհնարին եմ համարում, որ ՌԴ-ն իր պայմանագրային պարտավորությունները չկատարի: Դրանց ամբողջ իմաստը այն է, և մեկնաբանությունը այն է, որ հարձակումը ՀՀ-ի վրա, հարձակում է ՌԴ-ի վրա, դա գրված է թղթի վրա, սա նշանակում է, որ եթե որևէ մեկը կարող է անպատիժ հարձակվել ՀՀ-ի վրա, ուրեմն ցանկացած մեկը կարող է անպատիժ հարձակվել ՌԴ-ի վրա»,-ասաց Փաշինյանը։
Ավելին՝ tert.am-ում։
comment.count (0)