lragir.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին:
Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել, քանի որ ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որ երկու ամիս անց գործազուրկ են մնալու: Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, Ծառուկյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է:
«Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսակական ցեմենտը, ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա ասենք թե տուրքը չդրվի:
Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե եթե 100 հազար տոննա, որը ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ”,- ասաց Ծառուկյանը»:
comment.count (0)