Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|
12:58 - 28 մայիսի, 2021

Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ Է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել Է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»:

Այդ մասին հաղորդել Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը:

Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը եւ լիովին անտեսում Է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ:

Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն Է եւ Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում Է հայտարարության մեջ:

Նրանում ընդգծվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը:

Նաեւ հայտարարության մեջ ասվում Է, որ Իսրայելը շնորհակալ Է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ որ նա մտադիր չԷ համագործակցել նրա հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել Է մի բանաձեւ, որը կոչ Է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեսում եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել