ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Դոնբասի` Կիևի կողմից վերահսկվող տարածք |tert.am|
17:15 - 28 մայիսի, 2021

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Դոնբասի` Կիևի կողմից վերահսկվող տարածք |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ուրբաթ ժամանել է Դոնեցկի մարզի`  Կիևի կողմից վերահսկվող տարածք: Այս մասին հայտնում է մարզային պետական վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջափարովան երկօրյա աշխատանքային այցով ժամանել են Դոնեցկի մարզ», - ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել