Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։
Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․ «Մեզ համար՝ որպես գործող իշխանություն, շատ կարևոր է այս ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը։ Որպես Շիրակի մարզպետ վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվելու է ընտրական գործընթացներում խախտումները բացառելու, ազատ ու օրենքով սահմանված կարգով ընտրություններ անցկացնելու համար։ Պատրաստ եմ լսելու ձեր բոլոր դիտողությունները, համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի»։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովհաննես Հարությունյանին անմիջական ու ջերմ ընդունելության համար՝ կարևորելով մարզպետի պատրաստակամությունն ընտրական գործընթացն առանց խախտումների անցկացնելու հանգամանքը։
comment.count (0)