«Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները չեն հանվի․ դատարանը բավարարեց Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման
10:00 - 07 հունիսի, 2021

«Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները չեն հանվի․ դատարանը բավարարեց Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի որոշման

Վարչական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշման, որով նախընտրական փուլում պետք է հանվեին Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» ու «Հայաստանը կառուցելիս» պաստառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։

«Դատարանը գտավ, որ ԿԸՀ-ի որոշումը հիմնավոր և պատճառաբանված չէ, իսկ օրենքի սահմանումները՝ թերի են... Հետևապես, ըստ դատարանի որոշման, Քոչարյանի դեմքով էապես ավելի շատ 5 քմ-ից մեծ պաստառներ կլինեն, քան մյուս կուսակցությունների (առաջին համարների):
Նշեմ, որ ԿԸՀ-ն իրոք մարդավարի չէր հիմնավորել, որ այդ պաստառները ասոցացվում են Ռոբերտ Քոչարյանի հետ: ԿԸՀ-ում, որոշման մեջ, նույնիսկ չէին գրել, որ դրա վրա Ռոբերտ Քոչարյանի դեմքն է պատկերված (!)... ԿԸՀ-ն դա չի նշել նաև իր առարկություններում ու նույնիսկ չի ներկայացելբդատական նիստին, որ դա բանավոր ասի:

Ու թեև ԿԸՀ-ն իր մասով, մտածված կամ չմտածված, ամեն ինչ արել է, որ իր իսկ որոշումը անվավեր ճանաչվի, դատարանը չէր կարող այդ աստիճանի անհավասար մրցապայքար ստեղծող որոշում կայացներ:

Հավելեմ, որ օրենքի բացը, որի մասին նշել է դատարանը, չէր վրիպել նաև քաղհասարակության աչքից և մենք առաջարկել էինք օրենքում փոխել ձևակերպումները: Ու թեև այդ առաջարկը  օրհնվեց Վենետիկի հանձնաժողովում, այն հանվեց «Իմ քայլի» կողմից՝ «չենք կարծում, որ կարիքը կա» հիմնավորմամբ:
Ապրե՜ն տակից ոմանց լավություն անող ԿԸՀ-ն, անհավասար մրցակցություն ապահովող վարչական դատարանը և, իհարկե, բոլոր բարեփոխումները տապալած «Իմ քայլի» որոշ ներկայացուցիչներ:

«Անկախ դիտորդը» շարունակում է Վարչական դատարանում ընտրական գործերի քննության մշտադիտարկումը»,- գրել է Իոաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել