Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|
12:09 - 07 հունիսի, 2021

Մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․

Պարոն Միսկարյան, վաղվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, սակայն արդեն հնչում են փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, թե այս իշխանությունը որևէ խոստում չի կատարել, անգամ խոստացել էր իրեն դատել, դա էլ չարեց: Արդյոք կարո՞ղ ենք առողջ ընտրապայքար կանխատեսել:

Շատ հետաքրքիր դիտարկում է արել Ռոբերտ Քոչարյանը. Ամենայն հավանականությամբ, իր կարծիքով, բոլոր խոստումների մեջ ամենահեշտ իրագործելին երևի թե հենց իրեն դատելն էր: Իսկ առհասարակ՝ դժվար է առողջ ընտրապայքար սպասել, երբ ընտրություններին մասնակցում են բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանում հիմք են դրել ընտրակաշառքներին, ընտրակեղծիքներին, վարչական ռեսուրսի կիրառմանը և այսօր շարունակում են ավելի ու ավելի պառակտել հանրությանը:

26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին: Որքանո՞վ են կանխատեսելի այս ընտրությունների արդյունքները: Արդյոք կլինե՞ն անակնկալներ:

Քանի որ ռեսուրսները կուտակված են 2-3 ուժերի մոտ, իսկ այս ընտրությունները՝ նախորդների պես, ռեսուրսների պայքար է, մեդիան ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունեն երկու հիմնական ուժեր՝ լիդերներ, ու 20+ այլ ՝ մանր-մունր ուժեր՝ աուտսայդերներ: Այս կոնտեքստում եթե նայենք, ապա՝ այո, կլինեն անակնկալներ, քանի որ մեր շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ հանրության մոտ բոլորովին այլ տրամադրություններ են. Քաղաքացիներն իրականում ավելի շատ հակված են ԱԺ-ում առողջ ուժեր տեսնելուն:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել