armenpress.am: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին: Այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:
«Կիսանախագահական համակարգը օպերատիվ է, արագ որոշումներ կայացնող է և շատ հարմար է անցումային շրջանի երկրների համար: Մենք դեռևս գտնվում ենք այդպիսի երկրների շարքում: Դա էր պատճառը, որ հետխորհրդային երկրների մեծ մասը, հաշվի առնելով այս գործոնները, ընդունեց նախագահական համակարգը և շարունակում է այդ համակարգը գործել: Ճգնաժամեր այդ առումով չեն առաջանում:
Այնպես որ, կիսանախագահականի կարևորությունը նրա օպերատիվությունն է և այն հասարակությունների համար է համակարգը արդյունավետ, որտեղ քաղաքական համակարգը դեռևս ամբողջապես կայացած չէ և քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունները դեռևս եվրոպական ստանդարտներին չեն հասել»,- ընդգծեց Մանուկյանը:
comment.count (0)