armenpress.am: Այս տարվա ապրիլի 26-ից մինչեւ հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1 900 մետր 91 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 18 սանտիմետրով՝ այս տարվա ապրիլի 26-ին գրանցված նիշի համեմատ։
Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 114 մլն 450 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսի 7-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 21 մլն 590 հազար խորանարդ մետր ջուր։
comment.count (0)