ԱՆ-ն դիմել է ԱԺ` Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունների վերաբերյալ էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով
17:44 - 08 հունիսի, 2021

ԱՆ-ն դիմել է ԱԺ` Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունների վերաբերյալ էթիկայի հանձնաժողով կազմավորելու խնդրանքով

Առողջապահության նախարարությունը պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով կազմավորելու խնդրանքով դիմել է Ազգային ժողով՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման հանգամանքի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու առնչությամբ:

«Հիշեցնենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 3-ի նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ընթացքում անհարգալից, ոչ պատշաճ, էթիկայի կանոնները խախտող արտահայտություններ է հնչեցրել բժիշկների և բուժաշխատողների հասցեին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել